«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը գրառում է կատարել Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը գրառում է կատարել Երևանում ՌԴ դեսպանատանը բացված ցավակցությունների գրքում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն և գրառում կատարել «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին բացված ցավակցությունների գրքում։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրենը նաև ցավակցական հեռագիր է հղել և զորակցություն հայտնել «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության նախագահ Ա․Միլլերին և զոհերի ընտանիքներին։

««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կոլեկտիվի և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչության հետևանքով զոհերի և վիրավորների հետ կապված։

Ռուսաստանի ժողովրդի համար այս ծանր օրերին Ձեզ հետ միասին վերապրում ենք անդառնալի կորստի ցավը և սգում անժամանակ հեռացած անմեղ զոհերի կապակցությամբ։

Զորակցության խոսքեր ենք հղում զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։
Վճռականորեն դատապարտում ենք խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված ահաբեկչությունը և համերաշխություն հայտնում ՌԴ ժողովրդին», – ասված է ցավակցական հեռագրում։

Leave a Reply

Your email address will not be published.