Սերբական Նովի Սադ քաղաքում շարունակվող ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունում Գասպար Տերտերյանը 67 կգ քաշային կարգի եզրափակիչում պարտվեց Ռուսաստանը ներկայացնող հայ ըմբիշ Հրայր Հովհաննիսյանին և դարձավ արծաթե մեդալակիր։
Լուրը հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Գասպար Տերտերյանը կիսաեզրափակիչում 5։1 հաշվով հաղթել էր հունգարացի մրցակցին։