Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ծնվել է 1734 երեխա

Գեղարքունիքի մարզում 2023 թվականին ծնվել է 1734 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում լույս աշխարհ են եկել 1734 երեխա՝ 952 տղա, 782 աղջիկ։

Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական հարցերի վարչությունից, 2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 152 երեխա՝ 86 տղա, 66 աղջիկ։ 76 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 30 երեխա՝ Գավառի, 25 երեխա՝ Սեւանի, 19 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 1 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2023 թվականի վերջին ամսվա արդյունքների ամփոփումից հետո ստացվել է հետեւյալ պատկերը․ տարվա ընթացքում 1734 երեխաներից 843-ը լույս աշխարհ են եկել Մարտունու ծննդատանը, 316-ը ՝ Սեւանի, 309-ը՝ Գավառի, 205-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 61-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

Leave a Reply

Your email address will not be published.