Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան, նաև քաղաքացիական անձինք

Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ավելի քան 15 ոստիկան, նաև քաղաքացիական անձինք

Դաղստանում ահաբեկչությունների հետևանքով զոհվել է ոստիկանության ավելի քան 15 աշխատակից և քաղաքացիական անձ, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել է Դաղստանի Հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովը։

Նրա հաղորդմամբ՝ Մախաչկալայում և Դերբենտում օպերատիվ մարտական գործողությունների ակտիվ փուլն ավարտվել է, ոչնչացվել է վեց ահաբեկիչ։

Հունիսի 24-ին, 25-ին ու 26-ին Դաղստանում սգո օրեր են հայտարարվել։

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Դերբենտում մի խումբ զինված անձինք կրակ են բացել սինագոգի և ուղղափառ եկեղեցու ուղղությամբ։ Տեղեկություն է ստացվել նաև Մախաչկալայում ճանապարհային ոստիկանության պահակակետ վրա հարձակման մասին։ Եվս մեկ հարձակում է տեղի ունեցել նաև Սերգոկալա գյուղում, որտեղ ահաբեկիչները կրակել են ոստիկանական մեքենայի վրա՝ վիրավորելով մեկ ոստիկանի։

Leave a Reply

Your email address will not be published.