Այսօր 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի երդվյալ ատենակալների կողմից: Դոնալդ Թրամփին մեղադրում են պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան կաշառելու մեջ: Սա պատմական քայլ է, քանի որ առաջին անգամ է, որ ԱՄՆ որևէ նախկին նախագահի քրեական մեղադրանք է առաջադրվում: Առաջին անգամ է, որ նախկին նախագահից պետք է մատնահետքեր վերցնեն, լուսանկարեն ոստիկանության բաժանմունքում և նստեցնեն մեղադրյալի աթոռին:
Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006 թվականին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, և որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենն իրեն 130 000 դոլար է վճարել, որպեսզի ինքը դրա մասին չբարձրաձայնի: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում: Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվել նախկին նախագահին:
Սակայն ամերիկյան ԶԼՄ-ները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ կապված բիզնես խարդախությունների հետ: