Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, տեղի ունեցավ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով հերթական դատական նիստը:
Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելը): Վազգեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ այն համարելով քաղաքական հետապնդում:
Նիստի ընթացքում դատախազ Արմեն Գևորգյանն ընթերցեց մեղադրական ճառը: Նրա խոսքով՝ Մանուկյանին առաջադրված մեղադրանքը փաստարկված է և ապացուցված:
«Պահանջում եմ Մանուկյանին մեղավոր ճանաչել 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասին և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատատավարձի 500-ապատիկի չափով: Ընտրված խափանման միջոց ստորագրությունը թողնել ամփոփոխ մինչև դատավաճռի օրինական ուժի մեջ մտնելը»,- ասաց դատախազը:
Դատախազը նշեց, որ որպես մեղամացուցիչ հանգամանք դիտարկել է Մանուկյանի նախկինում զբաղեցրած պաշտոնները, գիտական աստիճանը և տարիքը:
Վազգեն Մանուկյանի գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 29-ին: