Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Դատախազությունը բողոքարկել է Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացման դատավճիռը։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, մայիսի 31-ին հրապարակած որոշմամբ Սերժ Սարգսյանն արդարցվել էր` հանցակազմի բացակայության հիմքով։ Սերժ Սարգսյանի գույքերի վրա դրված կալանքը վերացվել էր։

«Մենք բազմիցս ենք ասել, որ գործում ապացույցներ չկան։ Այս պայմաններում, համոզված ենք, որ արդարացման դատական ակտ կայացնելը նաև դատավորի համար էր բավականին դժվար,  բայց փառք ու պատիվ դատավորին, որ կարողացավ  այս աներևույթ  ճնշման ներքո բարձր պահել դատավորի իր պատիվը և արդարադատություն իրականացնել»,-դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել էր Ս. Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Սերժ Սարգսյանը և Ամրամ Մակինյանը այն կարիքին էին, որ դատախազությունը կբողոքարկի դատական ակտը, հակառակ դեպքում, ըստ փաստաբանի, դատախազությունը կարող էր հրաժարվել մեղադրանքից։

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Leave a Reply

Your email address will not be published.