Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին․ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել Գրիգորի Խաչատուրովին․ վճռաբեկ բողոք է ներկայացվել

Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը։

 

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Leave a Reply

Your email address will not be published.