Դեկտեմբերի 31-ի գիշերը Նռնօրհնեքի արարողություն կկատարվի Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, հունվարի 1-ի առավոտյան պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում

Դեկտեմբերի 31-ի գիշերը Նռնօրհնեքի արարողություն կկատարվի Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, հունվարի 1-ի առավոտյան պատարագ կմատուցվի Սուրբ Գայանե վանքում

Հրապարակվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան առիթով Մայր Աթոռի միաբնության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը։

 

Դեկտեմբերի 31

 

Ժամը 11:00-ին – Սուրբ Պատարագ և Հանրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում,

 

Ժամը 24:00-ին – Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի

 

Հունվարի 1

 

Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Սուրբ Գայանե վանքում

 

Հունվարի 5

 

ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Սուրբ Գայանե վանքում

 

Հունվարի 6

 

Ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում

 

Հունվարի 7

 

Ժամը 11:00-ին – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Սուրբ Գայանե վանքում

Leave a Reply

Your email address will not be published.