«Մալաթիա» տոնավաճառի աշխատակիցները հավաքվել են տոնավաճառի տարածքում և բողոքի ակցիա են իրականացնում. նրանք բողոքում են տոնավաճառը փակելու որոշման դեմ:
Ըստ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կայացրած որոշման «Ռաֆայել-Տաթև» ընտանեկան տոնավաճառը, որը բոլորին հայտնի է որպես «Մալաթիա» տոնավաճառ, այսօրվանից փակվում է:
«Մեր տոնավաճառի 80 տոկոսը բացօթյա է, խնդիրներ կան փակ տարածքների հետ, տեսչական մարմինը մեզ 17 կետ ա առաջարկել, մենք 10 կետ արել ենք ու հիմա մեզ ասում են թողեք գնացեք, թող ժամանակ տան մնացածն էլ անենք: Տուն ու ընտանիք ենք պահում, ուսաման վարձ ենք մուծում, պետք ա մեր երեխեքի վիզը ծուռ մնա: Ձուն ձմեռով հազար ծախս կա՝ կոմունալ, երեխեք, մենակ մենք չենք, մեր հետևից մենակ 7 հոգի կա, չեն մտածում, բա մարդիկ ինչով են ապրելու: Հիմա պետք ա ընտանիքով սոված մնանք: Մեր ընտանիքում մենակ ես եմ աշխատում, տարիքով մեծ ծնողներ ունեմ, ոնց եմ դեղեր առնելու, մնացածի մասին չեմ խոսում էլ: Մենք այսօր հոգս ենք հոգում, վարկերի ու տոկոսների տակ ենք բոլորս, նենց չի լավ օրից ենք ստեղ: Դեպուտատներ ուր եք, մի հոգի չի եկել բան չի ասել, ընտրություններին գալիս եք ոտերներիս մոտ, հիմա չկան ընդհանրապես»,- այս մասին Մալաթիա տոնավաճառի տարածքում բողոքի ակցիայի ժամանակ նշեց տոնավաճառի աշխատակիցներից մեկը:
Մանրամասները՝ Bac TV-ի պատրաստած ռեպորտաժում։