Դեսպան Մկրտչյանը և Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահն անդրադարձել են ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նոր հուշագրի կնքմանը

Դեսպան Մկրտչյանը և Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահն անդրադարձել են ակադեմիայի և ՀՀ ԳԱԱ-ի միջև նոր հուշագրի կնքմանը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 11-ին հանդիպել է Աթենքի ակադեմիայի նորընտիր նախագահ Ստամատիոս Կրիմիզիսին: Հանդիպմանը մասնակցել են նաև ակադեմիայի անդամներ, Աթենքի ակադեմիայի նախկին նախագահ Միխայիլ Ստաթոպուլոսը, ինչպես նաև Հունաստանի նախկին նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկանում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ակադեմիական ոլորտում փոխգործակցության ծրագրերը, գիտահետազոտական ինստիտուտների միջև համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ գիտնականների հետ համատեղ համաժողովների և դասախոսությունների կազմակերպման հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ մտքեր են փոխանակվել ազգագրության, հնագիտության, փիլիսոփայության և այլ ոլորտներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի գիտությունների ազգային և Աթենքի ակադեմիաների միջև համագործակցության նոր հուշագիր կնքելու հարցին:

Leave a Reply

Your email address will not be published.