Եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք. Արման Սարգասյանը՝ սահմանին կուտակումների մասին

Եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք. Արման Սարգասյանը՝ սահմանին կուտակումների մասին

«Եթե որևէ խնդիր լինի, դրա մասին կտեղեկացնենք։ Խնդրում եմ հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,- ԱԺ-ի միջանցքում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգասյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Տավուշի մարզու ուղղությամբ կուտակումներ կան, թե ոչ:

Լրագրողների հարցրեցին, թե արդյոք կա Տավուշի մարզի 4 գյուղերի հետ կապված վերջնական որոշում։

«Ամեն ինչի մասին խոսվում է, բաց, թափանցիկ հանրությունը քննարկում է, լրատվության, վերլուծությունների և տեսակետներ հայտնելու պակաս որևէ մեկը չունի»,- ասաց փոխնախարարը:

Նա հավաստիացրեց, որ իշխանությունները որևէ մտահոգիչ քայլ չեն անում և հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին։

Leave a Reply

Your email address will not be published.