Եկեք գնանք, տեղում տեսնենք՝ որն ումն է, որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը, մենք մերժողական չենք․ Փաշինյան (Տեսանյութ)

Եկեք գնանք, տեղում տեսնենք՝ որն ումն է, որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը, մենք մերժողական չենք․ Փաշինյան (Տեսանյութ)

Հայաստանից Ադրբեջանի տարածքային պահանջների հարցը պետք է լուծվի  իրավական հենքի վրա, տարածքները կոորդինատներով որոշելուց հետո, կարծում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ասում ենք՝  եկեք գնանք, տեղում տեսնենք՝ որտեղ ինչ կա և որն ում տարածքն է․ որտեղ է սկսվում Ադրբեջանի տարածքը, որտեղ է սկսվում Հայաստանի տարածքը։ Ո՞ր կետում եք ուզում, որ կետում ուզում եք՝ գնանք, անենք դա, որպեսզի պրոցեսը մեռյալ տեղից շարժվի»,-այդ առնչությամբ ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։

Այս կամ այն տարածքի հարցը որոշելիս, Նիկոլ Փաշինյանի խոսքով, «պետք է գնալ, նայել դե յուրե հիմքը»։ Իսկ այդ իրավական հիմքը, ըստ նրա, «պետք է բխի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններից»։

Leave a Reply

Your email address will not be published.