ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքում է ՀՀ պաշտպանության նախարարության ավելի վաղ տարածած տեղեկությունը։
«ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության որևէ պարեկ կրակոցի թիրախ չի եղել։ Մենք պարեկություն ենք իրակամացնում Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններում և զեկուցում ենք Բրյուսել ռազմական զարգացումների, այդ թվում՝ մեր պատասխանատվության գոտում կրակոցների դեպքերի մասին», – նշված է Հայաստանում ԵՄ առաքելության X-ի (նախկինում «Թվիթեր») միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ավել վաղ հայտնել էին. «Օգոստոսի 15-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ:
Տուժածներ չկան»։