ԵՄ դիտորդները այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ

ԵՄ դիտորդները այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղ։

Նախօրեին EUMA-ն հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը: Առաքելության ղեկավարը և EUMA-ի թիմը հանդիպել են համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանի հետ, ով ջերմորեն ընդունել է մեզ գյուղում»,-ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։

Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ այստեղ ծառայություն էին իրականացնում ռուս սահմանապահները, որոնք մայիսին դուրս եկան Ներքին Հանդից։ Ռուս սահմանապահներն այստեղ   տեղակայվել էին 2020թ. արցախյան երրորդ պատերազմից հետո՝ Հայաստանի կառավարության նախաձեռնությամբ։

Leave a Reply

Your email address will not be published.