ԵՄ-ից դեպի Հայաստան արտահանումների շեշտակի աճը մտահոգել է ԱՄՀ ավագ տնտեսագետին

ԵՄ-ից դեպի Հայաստան արտահանումների շեշտակի աճը մտահոգել է ԱՄՀ ավագ տնտեսագետին

Արժույթի միջազգայն հիմնադրամի ավագ տնտեսագետ Ռոբին Բրուքսը, որ ուշի ուշով հետևում է ԵԱՏՄ անդամ երկրների ԵՄ-ից ներմուծումեների ու դեպի Ռուսաստան արտահանումների ծավալաներին, X-ի իր միկրոբլոգում հունվարի 31-ին անդրադարձել է ԵՄ-ից Հայաստանի ներմուծումների ծավալի կտրուկ աճին։

Գրաֆիկին կից նա գրել է.

«Հայաստանի մաքսային ծառայության երկար ու փառավոր պատմության ընթացքում նախկինում երբեք ԵՄ-ից ապրանքների առաքման այսքան մեծ աճ հաջողությամբ չի իրականացվել:

Էլ չենք խոսում այն մասին, որ այդ ամենը վերափաթեթավորվում և տեղափոխվում է Մոսկվա, որտեղ այն իսկապես գնում է»։

Ուշագրավ են նաև գրառման ներքո մեկնաբանությունները։ Օգտատերերից մեկն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ, մյուսն էլ նոր է հասկանում, թե ինչու օրինակ Գերմանիան սկսեց սիրել Հայաստանին։

 

Leave a Reply

Your email address will not be published.