Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Արշակ Սերյոժայի Սարգսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,– նշվում է փաստաթղթում:
Հիշեցնենք` Արշակ Սարգսյանը զոհվել է մարտի 22-ին Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում։