Երեւանի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը (տեսանյութ)

Երեւանի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը (տեսանյութ)

Մայրաքաղաքի բակային տարածքներում վերացվում են տարվա ընթացքում ասֆալտում առաջացած փոսերն ու ճաքերը: Այս մասին  հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործընթացն արդեն իսկ մեկնարկել է: Արաբկիր վարչական շրջանում այս տարվա ծրագրով նախատեսվում է 23500 քմ բակային, միջբակային և մայթի տարածք հիմնանորոգել:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 3500 քմ ճանապարհ փոսալցվել ու ասֆալտապատվել է: Տիգրանյան անցուղում այս պահին աշխատանքները շարունակվում են:

Աջափնյակ վարչական շրջանում 6500 քմ է ասֆալտապատվել, որից 1500 քմ-ն երկրորդական փողոցների փոսային նորոգում է:

Տարեկան ծրագրով նախատեսվում է այդպիսի աշխատանքներ իրականացնել վարչական բոլոր շրջաններում:

Leave a Reply

Your email address will not be published.