Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ասաց, որ Ադրբեջանը պետք է հարգի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ։ Նրա խոսքով՝ Լյուքսեմբուրգը, խաղաղության հասնելու համար, նպաստում է եռակողմ բանակցությունների վերսկսմանը։ Նա նշեց նաև, որ աջակցում են ԵՄ առաքելությանը, որը կտևի 2 տարի։ Սկզբում այն կներառի 100 դիտորդ։
Ադրբեջանում մեկ օրում երկու երկրաշարժ է գրանցվել։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ տեղի է ունեցել 3․1 մագնիտուդով երկրաշարժ։
ԱԱԾ-ից հայտնում են, որ պարզվել է զանգվածային անկարգությունների ընթացքում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը, նա ձերբակալվել է։ Հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։
Մանրամասները՝ BacTV-ի պատրաստած տեսանյութում