Երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են․ Իրանի ԱԳ նախարարը Երևանի Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին

Երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են․ Իրանի ԱԳ նախարարը Երևանի Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող իրանցիներին

Այցով Հայաստանում գտնվող Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը նախօրեին Երևանում Կապույտ մզկիթում հանդիպել է ՀՀ-ում բնակվող մի խումբ իրանցիների. հայտնում է IRNA գործակալությունը։

 

«Հայաստանը մեր տարածաշրջանի քաղաքակրթության մի մասն է։ Մեր մոտեցումը Հայաստանի հետ հարաբերություններին տակտիկական, ժամանակավոր կամ կարճաժամկետ չէ։ Հայաստանի վարչապետի հետ այսօրվա հանդիպմանը մենք մանրամասն քննարկել ենք այս հարցը»,-ասել է Աբդոլահիանը՝ նշելով, որ Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք երկու երկրների հարաբերությունները զարգացման միտում են գրանցել։

 

«Մենք Հայաստանի ԱԳ նախարարի հետ զրուցել ենք քաղաքական և դիվանագիտական հատվածի խնդիրների մասին, իսկ անվտանգության խնդիրների մասին՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Հայաստանի վարչապետի հետ զրույցի արդյունքը վկայում է այն մասին, որ երկու երկրների հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Մենք օրակարգում ունենք Թեհրանի և Երևանի միջև համապարփակ և երկարաժամկետ համագործակցության փաստաթղթի մշակումը։ Այս փաստաթուղթը ամուր ճանապարհային քարտեզ կլինի հարաբերությունների ընդլայնման համար»,-նշել է Իրանի ԱԳ նախարարը։

Leave a Reply

Your email address will not be published.