«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է

«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, տարել են հիվանդանոց». Նոյեմբերյանում վիճակը լարված է

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում այս պահին իրավիճակը լարված է, այստեղ ևս մի քանի տասնյակ մարդիկ են հավաքվել ու բողոքի ակցիա են անում։

 

Բողոքի ակցիայի մասնակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։

 

Խոսակցություններ կան, որ այն քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ։

 

Կադրում երևում է, թե ինչպես են ակցիայի մասնակիցները փակել փողոցն ու հեռացնում մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։

 

«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, գլուխը ջարդեց, գնացեք, հիվանդանոցում նկարեք։ Մեկի ոտքն էլ կոտրվել ա»,– լրագրողների հետ զրույցում ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը։

 

 

News.am

Leave a Reply

Your email address will not be published.