Երևանը Բաքվից ստացել է առաջարկների չորս փաթեթ, ի պատասխան ուղարկել է երեքը․ Արարատ Միրզոյան

Երևանը Բաքվից ստացել է առաջարկների չորս փաթեթ, ի պատասխան ուղարկել է երեքը․ Արարատ Միրզոյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծին, ընդհանուր առմամբ, Ադրբեջանից առաջարկների 4 փաթեթ է ստացել։ Ի պատասխան ԱԳն-ն ադրբեջանական կողմին երեք փաստաթուղթ է ուղարկել։ Այս մասին արտաքին հարաբերությունների մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի արտահերթ նիստում ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Բաքվից առաջարկությունների վերջին փաթեթը, նրա խոսքով, վերջերս է ստացվել։ Երևանը դեռ պատասխան չի տվել։

«Շատ հարցերում կողմերին հաջողվեց գտնել, թեկուզ ոչ իդեալական, բայց, այնուամենայնիվ, փոխընդունելի ձևակերպումներ։ Եղել են քննարկումներ, եղել է մտքերի փոխանակում։ Արդյունքում մեզ հաջողվեց որոշակի փոխզիջումային ձևակերպումներ ամրագրել։

Սակայն, ցավոք, վերը նշվածը չի վերաբերում հիմնական կետերին և հարցերին: Քննարկման փուլում են առաջնահերթ նշանակության բոլոր դրույթները։ Այնպես որ կողմերի դիրքորոշումները դեռ հեռու են միմյանցից»,- ասաց ԱԳ նախարարը։

Բուն բանակցությունները ընթանում են առանց որևէ միջնորդի։

Leave a Reply

Your email address will not be published.