Ողբերգական դեպք է եղել Երևանում։ Շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա պողոտա խաչմերուկում, Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում դի է հայտնաբերել։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում քննչական խումբը, Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ մահացածը Երևանի 57-ամյա բնակիչ է։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։