«Երևանի միակողմանի որոշումն է». Ռուսաստանը կասկածում է ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը

«Երևանի միակողմանի որոշումն է». Ռուսաստանը կասկածում է ԵՄ դիտորդական առաքելության արդյունավետությանը

Հայաստանը ԵՄ դիտորդական առաքելությանը հրավիրում է միակողմանի՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հարցն այն է, թե որն է մոնիտորինգի առարկան և արդյոք այդ առաքելությունը ճանաչված է ադրբեջանական կողմից: Ես կասկածում եմ, որ նման մանդատն այնտեղ ըմբռնումով կընդունվի»,- նշել է նա:

Պեսկովի խոսքով` «սա Երևանի միակողմանի որոշումն է»:

«Դա կարող է կասկածի տակ դնել նման առաքելության հնարավոր արդյունավետությունը»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:

Նշենք, որ Ազգային ժողովն այսօր վավերացրեց «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանում ԵՄ առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին» համաձայնագիրը:

Leave a Reply

Your email address will not be published.