Երևանի շինհրապարակներից մեկում դի է հայտնաբերվել

Երևանի շինհրապարակներից մեկում դի է հայտնաբերվել

Երևանի շինհրապարակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ժամը 14:40-ին ահազանգ է ստացել, որ Սևանի փողոցի 21/5 հասցեում գործող շինհրապարակում դի կա։
Ոստիկանները ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 65-ամյա Ժ. Պ.–ի դին։

Նախնական տեղեկություններով՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ տղամարդու ինքնազգացողության վատացել է, ինչի պատճառով էլ նա բարձրությունից ընկել է ու տեղում մահացել։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a Reply

Your email address will not be published.