SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի ներքին գործերի նախարարության Ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի ծառայողները Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Քրեյզի» գիշերային ակումբից Ոստիկանություն են տեղափոխել Տրդատ Խաչատրյանին։ Կայքի տեղեկություններով Տրդատ Խաչատրյանը Սյունիքի նախկին մարզպետ, «Լիսկա» մականվամբ՝ Սուրիկ Խաչատրյանի որդին է։
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Հայաստանի սահմաններին հառակարոդի զինուժի կուտակումների մասին խոսակցություններին, ասաց, որ նա ամեն օր ահազնգեր է ստանում Գեղարքունիքից, Տավուշից և Արցախից, որ զինտեխնիկայի տեղաշարժ է եղել, որն անհանգստացրել է մարդկանց: Թագուհի Թովմասյանը դիմել է միջազգային գործընկերներին, որ կանխարգելվի հնարավոր էսկաալացիան:
Մանրամասները՝ տեսանյութում: