Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին. Գնել Սանոսյան

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին. Գնել Սանոսյան

Երևանի քաղաքապետի ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերին, եթե խանգարող ոչինչ չլինի: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Օրենքով սեպտեմբերին է  նախատեսված, կարծում եմ՝ եթե որևէ հանգամանք չառաջանա, իսկ հանգամանք առաջանալու դեպքում բոլորս պետք է քննարկենք, որովհետև  օրենք է: Որևէ  խնդիր չեմ տեսնում, սեպտեմբերին նախանշված է ժամկետը, կգնանք ընտրության», – նշեց նախարարը:

Leave a Reply

Your email address will not be published.