Երևանում առաջին ոսկե մեդալը նվաճել է թուրք ծանրորդուհին

Երևանում առաջին ոսկե մեդալը նվաճել է թուրք ծանրորդուհին

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը A ենթախմբում մրցահարթակ են դուրս եկել կանանց 45 կգ քաշային ծանրորդները:

Ոսկե մեդալը երկարամարտի 162 կգ արդյունքով (72+90 կգ) նվաճել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջանսու Բեկթաշը։ Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Ռումինիայի ներկայացուցիչ Կասմինա Պանա Ադրիանան, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իսպանիայի ներկայացուցիչ Մարտա Գարսիա Ռինկոնը։

Հայաստանի առաջին ներկայացուցիչները մրցահարթակ դուրս կգան ապրիլի 16-ին: Ժամը 17:30-ից A ենթախմբում պայքարը կսկսեն 55 կգ քաշայիններ Իզաբելլա Յայլյանն ու Ալեքսանդր Գրիգորյանը:

Leave a Reply

Your email address will not be published.