Երևանում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ․ մասնակիցների թիվը անցնում է 20-ը

Երևանում կրակոցներ են հնչել, հայտնաբերվել են մեծ թվով պարկուճներ․ մասնակիցների թիվը անցնում է 20-ը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Leave a Reply

Your email address will not be published.