Երևանում հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց՝ փաթեթավորված սև, կպչուն ժապավենով

Երևանում հայտնաբերվել է մեծ քանակի թմրամիջոց՝ փաթեթավորված սև, կպչուն ժապավենով

Երևանում պարեկները հայտնաբերել են այնքան թմրամիջոցներ, որով կարելի է մի ամբողջ լաբորատորիա բացել:

Shamshyan-ի հաղորդմամբ՝ այսօր՝ օգոստոսի 10-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստցավել, որ Դավիթաշեն վարչական շրջանում մի քաղաքացու մոտ հնարավոր է խոշոր չափի թմրամիջոցներ լինեն:

Տեղում նրա մոտից անձնական խուզարկությամբ սպորտային պայուսակում հայտնաբերվում է թվով 23 հատ սև, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթներ՝ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցով լցված:

Պարեկների կողմից բերման ենթարկվածը Երևանի բնակիչ 43-ամյա Վահագն Ա.-ն է, ով ոստիկաններին և պարեկներին հայտնել է, որ տվյալ թմրամիջոցը ինքը ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ իր անձնական օգտագործման համար:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք Վահագն Ա.-ի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Աղբյուրի տեղեկություններով՝ Վահագն Ա.-ն քննիչի որոշմամբ ձերբակալվել է:

Leave a Reply

Your email address will not be published.