Երեկ՝ մարտի 12-ին, ավտոմեքենայի հրկիզման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նիկողայոս Տիգրանյան փողոցում ավտոմեքենաներ են այրվում։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանված վիճակում գտնվող «Cadillac Escalade» մակնիշի ավտոմեքենայում, իսկ կրակը տարածվել է, ու վնասվել է հարևանությամբ կայանված «Toyota Prius» մակնիշի ավտոմեքենան ևս։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Cadillac Escalade»-ը պատկանում է Երևանի բնակիչ 35-ամյա Արման Ա․-ին, ով քրեական աշխարհում հայտնի է «Թլոշ» Արման մականվամբ, և իրավապահները ունեն կասկածներ, որ հիմնականում հրկիզել են նրա ավտոմեքենան։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։