Հայաստանի իրավապահները Երևանում ձերբակալել են 23-ամյա երիտասարդի, ով Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում է դասալքության մեղադրանքով։ Այս մասին հայտնում են Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։
Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 7-ին Երևանի Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել զինվորական հսկողությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: