Երևանում ուղեվարձի թանկացումը քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը. Ավագանու անդամ

Երևանում ուղեվարձի թանկացումը քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը. Ավագանու անդամ

Երևանի ավագանու հունիսի 25-ի նիստում քննարկվելու է որոշման նախագիծ, ըստ որի ուղեվարձի թանկացումը Երևանում քաղաքային իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հովսեփ Կուբաթյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միասնական տոմսային համակարգի ներդրումը ամբողջապես հնարավոր է ապահովել միայն նախատեսվող նոր 171 ավտոբուսների ձեռքբերմամբ (հիշյալ թվաքանակի փաստացի Երևան մատակարարմամբ) և միաժամանակ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործնականում 171 նոր ավտոբուսների նախատեսված ժամկետում մատակարարման հետ կապված առաջացել են մատակարարման ժամկետի ուշացումներ, որոնցով պայմանավորված մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը նախատեսված միասնական տոմսային համակարգի ծրագրային ամբողջական ներդրումը հնարավոր չէ ապահովել՝ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի մարտի 12-ի N 95-Ն որոշման մեջ՝ որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2024 թվականի նոյեմբերի 1-ը»:

Leave a Reply

Your email address will not be published.