Երևանում Ռուսական տանը ցուցադրվեց «Վկան» ֆիլմը, որը Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին է։ Սկզբում բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ֆիլմի պրեմիերային ներկա էին հյուրեր տարբեր ոլորտներից`«Ուժը Հայրենյաց» կուսակցության համահիմնադիր և վերահսկիչ հանձնաժողովի ղեկավար Նատալյա Արզաքանցյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և այլք։