Երևանում 67-ամյա վարորդը ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել

Երևանում 67-ամյա վարորդը ավտոբուսը վարելիս հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունվարի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

 

Shamshyan.com-ի հաղորդմամբ` ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտաս պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում ավտոբուսի վարորդը հանկարծամահ է եղել։

 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի գյուղերից մեկի բնակիչ, 67-ամյա Վարուժան Ա.-ն է, ով աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում որպես վարորդ և նշված ՍՊԸ-ին պատկանող ծառայողական ավտոբուսով Կոմիտաս 22 հասցեում կանգառ է արել, որպեսզի ուղևոր վերցնի, ու այդ ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է։

 

Քաղաքացիներն ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն և ժամանած բժիշկների խումբը արձանագրել է վարորդի մահը։

 

 

Leave a Reply

Your email address will not be published.