Իշխանության ձախողված փորձից հետո ոստիկաններն ասում են իբրև Պաշտպանության նախարարության աշխատակիցները տեղյակ չեն եղել, որ այսօր որևէ բան չպետք է անեն․ Տավուշից հայտնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը՝ նշելով, որ Երևան-նոյեմբերյան ճանապարհի երթևեկությունը պարալիզացված է։
Ըստ նրա, երեկ երբ Կիրանցի հատվածը փակել էին, ոստիկանապետը և մարզպետը եկել էին և խոստացել, որ երկուշաբթի երեկոյան այս հարցին դիրքորոշում կարտահայտեն, բայց այսօր առավոտյան ՊՆ-ի կողմից սկսել են ականազերծման աշխատանքներ կատարել։
«Քիչ առաջ ոստիկաները մոտեցան ինձ և ասացին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել․ մեր պայմանավորվածությունից տեղյակ չեն եղել ՊՆ-ում։ Սա բնականաբար հերթական կեղծիքն է, որ ուզում են ժամանակ շահեն կամ քնեցնել գործընթացը, ինչը որևէ կերպ իրենց չի հաջողվելու։ Կարևոր է, որ այլևս յուրաքանաչյուրն իր մասնակցությունն ունենա, այստեղից սկսվելու է ամեն ինչ»,-ասաց նա։