Երևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը*

Երևան-Սևան-Իջևան ճանապարհին շրջվել է հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը*

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել  են  «Ford Transit»-ը  և  մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco» մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Iveco»-ն կողաշրջվել է:

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:

Leave a Reply

Your email address will not be published.