Զելենսկին պատմել է Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին

Զելենսկին պատմել է Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Twitter-ի իր էջում պատմել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի մասին։

«Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում կայացել է պաշտպանության ոլորտում Ուկրաինայի և Ֆրանսիայի փոխգործակցության արդյունավետ քննարկում։ Ես մանրամասն տեղեկացրել եմ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։ Մենք առանձնացրել ենք խաղաղության բանաձևի իրականացման հետագա քայլերը, առաջիկա միջազգային միջոցառումներին համակարգված գործողությունները»,-գրել է Զելենսկին։

Leave a Reply

Your email address will not be published.