Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկ ժամանոց հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելու ռազմաճակատում տիրող իրավիճակը և երկրների միջև պաշտպանական համագործակցությունը։
«Էմանուել Մակրոնի հետ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում մանրամասն և արդյունավետ քննարկել ենք Ուկրաինայի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունը: Ես մանրամասն տեղեկացրել եմ ճակատում տիրող իրավիճակի մասին»,- գրել է Զելենսկին իր Telegram ալիքում։
Նա նշել է, որ առանձին ուշադրություն են դարձրել «Խաղաղության բանաձևին», դրա իրականացմանն ուղղված հետագա քայլերին։