Զենքի ձեռք բերման գործընթացում նոր գործընկերներ ենք ձեռք բերել գերտերությունների, բարեկամ երկրների մակարդակով. Պապիկյան

Զենքի ձեռք բերման գործընթացում նոր գործընկերներ ենք ձեռք բերել գերտերությունների, բարեկամ երկրների մակարդակով. Պապիկյան

2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո մեզ համար ակնհայտ դարձավ, որ մեր առջև փակվում են շուկաներ և հնարավորություններ։ Միաժամանակ, հայկական զինված ուժերը չկարողացան տեղում կանգնել, և մենք խնդիր դրեցինք ապահովել սպառազինությունների գնման դիվերսիֆիկացում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս ուղղությամբ մենք լուրջ առաջընթաց ունենք։ Այս գործընթացն անշրջելի է՝ բառի դրական իմաստով։ Ներկայիս գործընթացներն ու պայմանագրերը ապագայում էապես կփոխեն մեր բանակի սպառազինության որակը։ Զենքի ձեռքբերումը նաև ենթադրում է նոր կադրերի պատրաստում, զենքի նոր տեսակները պահանջում են լեզուների իմացություն, հարմարվողականություն, և մեր բանակը գնում է այս ճանապարհով։ Սա շատ դժվար, բայց կարևոր է: Խոսքը գնված զենքի մասին է։ Այս գործընթացում մենք նաև նոր գործընկերներ ենք ձեռք բերել խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքը գնում է Ֆրանսիայի և Հնդկաստանի մասին, խոսքը նաև այլ գործընկերների մասին է, որոնց մասին դեռ չեմ ուզում խոսել»,- ասել է նա։

Նրա խոսքով, Հայաստանի համար կարևոր է նաև կադրերի պատրաստումն ու վարժանքների անցկացումը, այդ թվում՝ այլ գործընկերների հետ։

Leave a Reply

Your email address will not be published.