Զորացրված զինծառայողները տաքսիով են ուղևորվելիս եղել. վիրավորներից 2-ի վիճակը ծանր է. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից

Զորացրված զինծառայողները տաքսիով են ուղևորվելիս եղել. վիրավորներից 2-ի վիճակը ծանր է. նոր մանրամասներ՝ ողբերգական վթարից

Հուլիսի 11-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհրի 175 կմ հատվածում՝ Գորայք բնակավայրի մոտ, վթարի է ենթարկվել «Միցուբիշի Գրանդիս» մակնիշի քաղաքացիական ավտոմեքենա, ինչի հետևանքով տեղում մահացել են երկու անձ, իսկ 5-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ, այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

 

Նախնական տվյալներով՝ զորացրված զինծառայողները տաքսի ավտոմեքենայով ուղևորվելիս են եղել Երևան քաղաքի ուղղությամբ։

 

Մահացածներից մեկը վարորդն է, մեկը՝ ուղևորներից մեկը։ Նախնական տվյալներով՝ բուժհաստատություն դիմած անձանցից 2-ի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության, մեկինը՝ բավարար։

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

 

Քննիչները դեպքի վայրում են, իրականացնում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ։

 

Ավելի ուշ տեղեկատվություն կհրապարակվի։

Leave a Reply

Your email address will not be published.