Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում Հայաստանի գործող իշխանությունները արգելել են մուտք գործել Հայաստան և ով «Զվարթնոց» օդանավակայանում տևական ժամանակ գտնվելով հացադուլի մեջ՝ առողջական ծանր վիճակում է, այսօր բռնության է ենթարկվել հենց օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Այդ մասին տեղեկանում ենք Անդրանիկ Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից, որտեղ նաև տեսանյութ է տեղադրված։
Պարզվում է՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Օդանավակայանի աշխատակիցները, իշխանությանը հաճոյանալու նպատակով, սկսում են վիրավորել Լեո Նիկոլյանին, որպեսզի նա կորցնի ինքնատիրապետումը և կոնֆլիկտ հրահրվի՝ նրան ձերբակալելու և արտաքսելու համար, սակայն Նիկոլյանը սադրանքին տեղի չի տալիս, փորձում է խուսափել կոնֆլիկտային իրավիճակից։ Դրանից հետո օդանավակայանի աշխատակիցներից մեկը դիտմամբ հրում ու վայր է գցում հացադուլի պատճառով առանց այն էլ առողջական վատ վիճակում գտնվող Նիկոլյանին։ Նա ընկնում է գետնին և չի կարողանում տեղից շարժվել։