Էդիկ Հարությունյանը ադրբեջանցու նկատմամբ տպավորիչ հաղթանակով բրոնզե մեդալ նվաճեց Ռումինիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ23 առաջնությունում:
57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում Հարությունյանը մրցեց Ադրբեջանը ներկայացնող Նուրադին Նովրուզովի հետ և ժամանակից շուտ հաղթանակի հասավ 13:2 հաշվով:
Էդիկ Հարությունյանը Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը պարտվել էր մենկարկում, բայց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել, քանի որ նրան հաղթած թուրք ըմբիշը դուրս էր եկել եզրափակիչ: Միակ սփոփիչ գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է լեհ Ռաֆալ Ռոման Ժևչին: