Էստոնիայի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու ՄԻՊ գրասենյակի գործունեությանը․ Ռինա Կալյուրանդի

Էստոնիայի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու ՄԻՊ գրասենյակի գործունեությանը․ Ռինա Կալյուրանդի

Էստոնիայի դեսպանատունը պատրաստակամ է աջակցելու ՄԻՊ գրասենյակի գործունեությանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին,  Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդը։

ՄԻՊ-ից հայտնում են, որ Անահիտ Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։

Դեսպան Կալյուրանդը իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանի Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը:

 

Leave a Reply

Your email address will not be published.