Ըմբիշներ Աղաջանյանը, Տերտերյանը և Գևորգյանը հաջող մրցելույթներից հետո դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Ըմբիշներ Աղաջանյանը, Տերտերյանը և Գևորգյանը հաջող մրցելույթներից հետո դուրս են եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում շարունակվում է ըմբշամարտի Աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Սուրեն Աղաջանյանը 9:0 հաշվով հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոնին, որը Վրաստանի ներկայացուցիչն է և  դուրս եկել կիսաեզրափակիչ։ Գասպար Տերտերյանը և Ռուբեն Գևորգյանը ևս դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք՝ 1/8 եզրափակչում Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթել էր ադրբեջանցի մրցակցին:

 

Leave a Reply

Your email address will not be published.