Հակառուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստը։
Դատարանը քննում է Արմեն Աշոտյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։
ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններից մի քանի պատգամավորներ դատարանին են ներկայացնում երաշխավորություն, որով պարտավորություն են ստանձնում ապահովելու Աշոտյանի դատավարական պարտավորությունների պատշաճ կատարումը։
Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ միջնորդել են բոլոր ընդդիմադիր պատգամավորները։ Նրանցից 30-ը եկել են դատարան, մյուս մասը հարգելի պատճառներով գալ չեն կարողացել։