«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանն իր էջում գրել է.
Ազատության, որպես այդպիսին,
բացակայության պայմաններում, անտեսելով ժողովրդավարության և ողջախոհության սկզբունքները, Ադրբեջանում ընտրեցին նոր և հին առաջնորդ՝ Իլհամ Ալիև։ Այդ ընտրությունները լեգիտիմ կարող է համարել միայն խղճի բացակայություն ունեցող մարդը։
Բաքվի ռեժիմը հերթական քվեարկության ընթացակարգի պատրանք ստեղծեց` ներքաշելով այդ խայտառակ գործընթացի մեջ Արցախի ժամանակավոր օկուպացված տարածքները։
«Ուժը Հայրենյաց» կուսակցությունը կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանում անցկացված ընտրությունները և ճանաչել դրանք ոչ լեգիտիմ։