«Թաթոյան» հիմնադրամ. Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար

«Թաթոյան» հիմնադրամ. Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար

«Թաթոյան» հիմնադրամը տեղորոշել է ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ:

 

Ըստ այդմ, ներկայացված քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:

 

Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:

 

«Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»,-ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published.