«Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Մանե Թանդիլյանը հորդորեց երևանցիներին անպայման մասնակցել ընտրություններին, քանի չմասնակցելը, քվեաթերթիկն անվավեր դարձնելն իշխանության օգտին են։ Ասաց՝ քվեարկել է հանուն իշխանափոխության։
Նա համոզված է՝ իշխանությունները հատուկ են որոշել ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 17-ին։
Հիշեցնենք, որ այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը։ Այս տոնը Հայ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: