Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են

Թինա Կանդելակի. Իմ ընկերոջը՝ Ռուբեն Վարդանյանին, ադրբեջանցի զինվորականները ձերբակալել են

Հեռուստահաղորդավար, լրագրող, պրոդյուսեր, «Գազպրոմ մեդիա հոլդինգի» գլխավոր տնօրենի տեղակալ Թինա Կանդելակին անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում ադրբեջանցիների կողմից Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը։

«Ընկերներ, իմ ընկերը՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել է ադրբեջանցի զինվորականների կողմից»,- գրել է նա։

Ավելի վաղ Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, հայտարարել էր.

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում»:

Leave a Reply

Your email address will not be published.